Հեռավար կրթության ամենամեծ խնդիրը սարքերի բացակայությունն է. ԿԳՄՍ-ն դիմել է քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

սարքավորումներ

Հեռավար կրթության կազմակերպման այս պահի ամենամեծ խնդիրներից մեկը աշակերտների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսի շրջանում սարքերի բացակայությունն է: Ներկա դրությամբ խոսքն առնվազն 24.000 սարքի պակասի մասին է՝ համակարգիչներ, պլանշետներ, խելախոսներ`սմարթֆոններ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու տեղեկացրել, որ այս հարցով նախարարությունը դիմել է շատ կազմակերպությունների և անհատների՝ ունենալով որոշակի արդյունքներ: Նվիրաբերված բոլոր համակարգիչները կամրագրվեն համակարգչի կարիք ունեցող ուսուցչի կամ աշակերտի դպրոցի հաշվեկշռում: Արտակարգ դրության ավարտից հետո դրանք ենթակա կլինեն վերադարձի դպրոցներ և օգտագործման դասապրոցեսում աշակերտների կողմից:

«Աշխարհում պլանշետների և մոբիլ սարքերի մեծ պահանջ է նկատվում, ու արտադրողները չեն հասցնում մատակարարել, տեղափոխել: Երկրներ կան, որ միլիոնավոր սարքերի պատվերներ են իջեցրել: Ձեր կողմից չօգտագործվող սարքերը նվիրե՛ք դրա կարիքն ունեցող երեխաներին, որ նրանք օգտվեն հեռավար կրթության հնարավորությունից»,- այս մասին կոչ է արել նախարարը: