Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Բարսելոնայի փոխնախագահի մոտ. Diario Sport

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

բարսելոնա

Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները վարակվել է կորնավիրուսով: Այս մասին հայտնում է Diario Sport-ը: Աղբյուրի փոխանցմամբ ՝ 57-ամյա Կարդոները ներկայումս գտնվում է տանը և ոչ մեկի հետ չի շփվում:

Սա առաջին դեպքն է, երբ վարակվում է վարչության անդամներից մեկը, որն, իմիջիայլոց, ուղիղ կապի մեջ է ակումբի աշխատակիցների հետ:

Նշենք, որ «Բարսելոնայի» հիմնական թիմի ոչ մի ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նրանք ինքնամեկուսացվել են: