Վթարի ենթարկված շտապօգնության մեքենան կորոնավիրուսով հիվանդների էր տեղափոխում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News       

շտապ օգնություն

Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում»։

Հիշեցնենք, որ  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Հ-ի վարած «Ջին Բեյ» մակնիշի 610 OC 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գրիգոր Ա-ի վարած Honda մակնիշի 35 ZR 016 համարանիշի ավտոմեքենաները։

Տեսանյութեր

Live

Լրահոս