Կոտայքի մարզում հայտնաբերվել է 62-ամյա բնակչի դի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

դի

Ապրիլի 4-ին՝ ժամը 13:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 4/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մոտ 5 օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Մանվել Կ.ի (ծնված 1958 թ.) դին: