Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսի 78 նոր դեպք է գրանցվել․ վարակակիր է 521-ը. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

ադրբեջան

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 521-ի, մեկ օրում վարակվել է 78 մարդ: Այս մասին հայտնում է երկրի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբ, փոխանցում է РиаНовости-ն:

Շտաբի հաղորդմամբ՝ ուրբաթ օրը վարակվածների թիվը կազմել է 443, որից 5-ը՝ մահվան ելքով:

Շտաբը հստակեցրել է, որ երկրում կա 521 հիվանդ ։

«Վարակվածների թվում 32 մարդ ապաքինվել է, հինգը մահացել են։ Այժմ հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 484 մարդու բուժումը», - նշված է հաղորդագրության մեջ: