Ավիաընկերություններին զրկել են իրավունքներից, որովհետև կոմիտեն աուդիտ չի անցել․ Ամիրխանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

թռիչքներ

Ավիացիայի հարցով։ Ուզում եմ ամեն ինչ իր տեղը գցել։ Առաջինը՝ աուդիտն անցկացրել է EASA-ն մեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։ Աուդիտի արդյունքներով EASA-ն հետ է կանչել բոլոր TCO լիցենզիաները, որոնք տրվել էին հայկակակն փոխադրողներին։ Դա նշանակում է, որ ոչ թե «մի երկու հայկական ավիաընկերություններ» են զրկվել իրավունքներից, այլ բառացիորեն ոչ մի հայկական ավիաընկերություն, որ գոյություն ունի կամ նախատեսվում է, չի կարողանա չվերթներ կատարել Եվրոպա, քանի դեռ Կոմիտեն ի վիճակի չէ անցնել այդ բարդ աուդիտը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ավիացիոն կոմերցիայի ոլորտի եւ չվեչթների կազմակերպման մասնագետ, զբոսաշրջային կազմակերպության ղեկավար, Join Armenia-ի հիմնադիր Արման Ամիրխանյանը։

«Երկրորդ՝ Կոմիտեն եւ նրա աշխատակիցները իրենց էջերում փորձում են մեղքը ավիաընկերությունների վրա գցել։ Հիշեցնում եմ՝ աուդիտը Կոմիտեն ինքը չի անցել։ Ավիաընկերություններին իրավունքներից զրկել են այն պատճառով, որ կոմիտեն աուդիտը չի անցել։

Երրորդ։ Կոմիտեն եւ նրա աշխատակիցները իրենց էջերում եւ ԶԼՄ-ների միջոցով փորձում են մեղքը գցել նաեւ նախկին իշխանությունների վրա։ Հիշեցնեմ, որ 2015 թվականին մեր կոմիտեն փայլուն կերպով անցել է նմանատիպ աուդիտ։ Ես սա ասում եմ նրա համար, որ աուդիտը ՔԱԿ-ը չի անցել, որը ոչ թե երեկ, այլ երկու տարի առաջ է թարմացվել։ Այդ պատճառով հիմարություն է փորձել բառախաղերով խուսափել պատասխանատվությունից՝ թերությունները վերագրելով նախկին իշխանություններին։

Չորրորդ։ Չեմ ուզում անդրադառնալ անձերին։ Չեմ ուզում ոչ մեկին անձամբ մեղադրել։ Մեղավորներից ոմանք ինձ համար համակրելի են, պարզապես այս կամ այն պատճառներով չեն հաշվարկել իրենց ուժերը։ Եւ եթե նույնիսկ քննարկեմ այս կամ այն անձանց, ապա միայն հանդիպման դեպքում, այլ ոչ թե սոցցանցերի միջոցով»,- գրել է նա։