Թողեք մարդիկ ոնց գիտեն աշխատեն. Դավիթ Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

խաժակյան

«Լսեցի Տաթևիկ Ռևազյանի պարզաբանումներն այն լուրի մասին, որ Եվրոպան զրկել է մեր քաղավիացիային լիցենզիայից: Ռևազյանը հստակ հերքեց այդ լուրը»: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Եվ իսկապես հերի՛ք է կեղծ տեղեկություններ տարածեք, թե բա հայաստանյան ավիափոխադրողները Եվրոպա թռչել չեն կարողանա: Ճշմարտությունը այն է, որ ընդամենը Եվրոպա թռչել չեն կարողանա, այդքան բան... թողեք մարդիկ ոնց գիտեն աշխատեն»:

Հիշեցնենք, որ երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկություն, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից: Դրանից հետո կոմիտեն հայտարարություն է արել՝ նշելով, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: Ռևազյանը ավելի ուշ տվել է նաև պարզաբանում, որ խոսքը Հայաստանում գրանցված ավիաընկերություններից դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու թույլտվությունը ժամանակավոր վերցնելու մասին է, և որ պարզաբանումներ կխնդրեն Եվրոպայի գործընկերից: