Հեռավար ուսուցման համար հավաքագրված սարքերը երկուշաբթի օրվանից կհասնեն հասցեատերերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

համակարգիչներ

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով հավաքագրված սարքավորումները երկուշաբթվանից կհասնեն հասցեատերերին։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

ԿԳՄՍ նախարարությունը Կոտայքի մարզին է տրամադրել ավելի քան հինգ տասնյակ լիովին նոր պլանշետներ, որոնք կտրամադրվեն մարզի շուրջ 15 գյուղական համայնքների դպրոցներին։

Նախաձեռնությունն իրականություն է դարձել նաև SMART նորարար կրթության հիմնադրամի և UCOM հեռահաղորդակցային ընկերության համագործակցությամբ, որի արդյունքում շուրջ երեք տասնրակ համակարգիչ ևս կտրամադրվի մարզի դպրոցներին։