Արցախ ներկրված ախտահանող նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

արցախ

«Առողջ Արցախ» ծրագրի իրականացման շրջանակներում Արցախ ներկրված նոր տեխնիկական միջոցները ժամանակավորապես փոխանցվել են ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանիչ միջոցառումներ իրականացնելու համար:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Հիշեցնենք, որ Արցախում` առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկներում, այս պահի դրությամբ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ ու կորոնավիրուսի կասկածով հիվանդներ չկան: