Երևանի Դրոյի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչուհու դի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

դի

Ապրիլի 5-ին՝ ժամը 16:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում են ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է Լուսյա Վ.-ի (ծնված 1937 թ.) դին:

Տեսանյութեր

Live

Լրահոս