Նոր Նորքի բազմաբնակարանները ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ախտահանում

«Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նշենք, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են շենքերի մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝  բազմաբնակարան շենքերի մուտքերի ախտահանման համար ձեռք է բերվել 500 կգ ախտահանիչ նյութ, որը տրամադրվել է կառավարման մարմիններին (համատիրություններին):