ՀՀ-ից Արցախ մուտք գործած քաղաքացու փորձանմուշի հետազոտությունը կիրականացվի առաջիկա օրերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

արցախ

«ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել: Այս պահի դրությամբ նոր մեկուսացված անձինք չկան»: Այս մասին տեղեկացնում է Արցախ/ Տեղեկատվական շտաբը:

«Այն քաղաքացին (առանց ախտանիշների), ով ՀՀ-ից մուտք էր գործել Արցախ և օրեր առաջ մեկուսացվել էր Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում, փորձանմուշի հետազոտությունը կիրականացվի առաջիկա օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ: