Ադրբեջանի հատուկ ծառայությունների տակ աշխատող էջում հայերեն իմացող կամավորներ են փնտրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

կեղծլուրեր

«Ադրբեջանի հատուկ ծառայությունների տակ աշխատող ֆեյսբուքյան էջերից մեկում քիչ առաջ հայտարարություն է տեղադրվել, որտեղ ասվում է, որ հայերենի իմացությամբ կամավորներ են անհրաժեշտ»։ Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը:

«Նշեմ, որ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում, հատկապես արցախյան խմբերում, մեր զինված ուժերի մասին, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված խուճապ հարուցող ապատեղեկատվությունները հիմնականում այս էջը աշխատացնող խմբի կողմից է մշակվում և տարածվում։
Ակնհայտ երևում է, որ թշնամու հատուկ ծառայությունների և ՊՆ տակ աշխատող խմբերը սոցցանցերում փորձում են ընդլայնել իրենց գործողությունների ճակատը։ Այդ խմբերի տրամադրության տակ այս պահին հայ օգտատերերի հազարավոր ջարդված էջեր կան, որոնց մի մասը վաղուց օգտագործվում են, իսկ մյուսները`շուտով դաշտ կնետվեն։
Եղեք զգոն և ուշադիր»,- ասված է հաղորդագրության մեջ: