ՀՀ առողջապահության նախարարին կոչ ենք անում թեստ անել առաջնագծի զինծառայողներին. Սասնա ծռեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

սասնածռեր

«Նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում առաջնահերթ է Զինված ուժերի անձնակազմի կյանքի և առողջության պահպանումը»: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ կոչ անելով թեստ անել առաջնագծի զինծառայողներին։

«Արտակարգ դրության պարետին և ՀՀ առողջապահության նախարարին կոչ ենք անում առաջին իսկ հնարավորության դեպքում թեստ անել Զինված ուժերի ամբողջ անձնակազմին՝ նախապատվությունը տալով առաջնագծի զինծառայողներին»,- ասված է հայտարարությունում։