«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կսպասարկի 500 պացիենտի. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

լուսավորիչբկ

«Այսօրվանից Հայաստանի Հանրապետության ամենամեծ և լավագույն հիվանդանոցներից մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սկսեց ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի, այդ թվում 50 պացիենտի՝ վերակենդանացման բաժանմունքում: Հաշվի առնելով կենտրոնի կադրային և տեխնիկական ներուժը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները կստանան լավագույն որակի բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում ուղեկցող հիվանդությունների մասով, քանի որ կենտրոնը բազմապրոֆիլ է: Ցանկանում եմ ուժ և եռանդ կենտրոնի ողջ անձնակազմին»- ասված է հաղորդագրության մեջ: