22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. ՃՏՊ-ներ՝ ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

պատահարներ

Ապրիլի 4-ին, ժամը 20.00-ին, Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մետեորիտ KB 50» մոպեդը և «Օպել» մակնիշի ավտոմեքենա. 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 4-ին, ժամը 09.10-ին, Երևանի Վախթանգի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 4-ին, ժամը 23.40-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Սյուզն Շոփ» խանութ-սրահի դարպասին. մեքենայի 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։