Ջոնսոնը հոսպիտալացվել է, նրան թոքերի արհեստական օդափոխման սարքին կմիացնեն․ «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

ջոնսոն
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգի ղեկավարությանը մոտ կանգնած իր աղբյուրին, գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին թոքերի արհեստական օդափոխման սարքին կմիացնեն: 

«Ջոնսոնը շտապ հոսպիտալացվել է, նրան թոքերի արհեստական օդափոխության սարքին են միացնելու»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Ջոնսոնին բուժող բժշկի հանձնարարականով տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ հաղորդման՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակում է բարձր ջերմություն ունենալ և հազում է։

«Սա նախազգուշական քայլ է, քանի որ վարչապետը վիրուսի դրական թեստից տասն օր անց շարունակում է կորոնավիրուսի կայուն ախտանիշներ ունենալ»,-ասել է նրա մամուլի քարտուղարը:

Նշենք, որ Բորիս Ջոնսոնի՝ վարակման մասին լուրը հայտնվեց մամուլում մարտի 27-ին։ Նա մեկուսացվել էր: Չնայած հիվանդությանը՝ նա շարունակում է ղեկավարել բրիտանական կառավարության աշխատանքը։