ՉԺՀ-ում 1 օրում COVID-19-ով վարակման 39 նոր դեպք է եղել, որից 38-ը՝ այլ երկրներից.«Ria.ru»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

կորոնա
Ռիա Նովոստի գործակալությունը, հղում անելով ՉԺՀ առողջապահության հարցերով պետական հանձնաժողովին, գրում է, որ մայրցամաքային Չինաստանում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպք, որից 38-ի դեպքում վարակակիրները Չինաստան են եկել այլ երկրներից, մահացել է 1 մարդ, ապաքինվել է 11-ը: 

Ըստ աղբյուրի՝ Չինաստանում այժմ կա կորոնավիրուսի 951 վարակակիր, որից 22-ը ծանր վիճակում է, 258-ը ապաքինվել է:

Չինաստանմում այս պահին կորոնավիրուսով վարակման 81 708 հաստատված դեպք ունի, որից 1299-ը դեռ հիվանդանոցում են, 77 078-ը դուրս են գրվել, 3331-ը մահացել եմ: 

Աղբյուրը նշում է նաև, որ վերջին շաբաթների ընթացքում Չինաստանում վարակման գրեթե բոլոր դեպքերը հաստատվում էին այդ երկիր մեկնած քաղաքացիների մոտ, սակայն կիրակի Գուանդուն նահանգում գրանցվել է վարակի ներքին փոխանցման 5 դեպք։