Վրաստանն առաջիններից մեկը կլինի, որ կստանա COVID-19-ի դեմ դեղամիջոցը. Վրաստանի ԱՀ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

նախարար

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը, և որ Վրաստանի կառավարությունն այս հարցով համագործակցում է և՛ դեղամիջոցն արտադրող ընկերության, և՛ ԱՀԿ հետ: Այդ մասին գրում է pia.ge-ն:

«Մենք այս հարցի ուղղությամբ աշխատում ենք և՛ արտադրող ընկերության, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Կոնկրետ պայմանավորվածություն ունենք նրանց հետ, որ երբ դեղամիջոցն արտոնագիր ստանա, առաջիններից մեկը կլինենք, որ կստանանք այն»,-ասել է առողջապահության նախարարը:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 174 է, երկրում հիվանդության հետևանքով գրանցվել է 2 մահ: