Հայաստանում կորոնավիրուսից ևս 5 մարդ է ապաքինվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

կորոնավիրուս

Ըստ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Հայաստանում կորոնավիրուսից ևս 5 մարդ է ապաքինվել, այսպիսով բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 62։ 

Ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 11 նոր դեպք է գրանցվել, վարակակիրների ընդհանուր թիվը 833 է։ 

Գրանցվել է մահվան ևս մեկ դեպք․ մահացել է  8 մարդ։