Կարևոր հայտարարություն՝ 2019-ին ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված մաքսազերծման մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

մեքենա

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019 թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019 թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը՝ ժամը 23:59:

Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.

- ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,
- ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),
- ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,
- կոնտակտային հեռախոսահամար:

Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում:

Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու:

Կարևոր է ընդգծել, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման  հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար: