ՀՎՀՀ ստանալու համար ֆիզիկական անձինք դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

ՊԵԿ

Ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների հայտարարագրերը պարտավոր են ներկայացնել մինչև ապրիլի 20-ը: ՀՎՀՀ ստանալու համար ֆիզիկական անձինք դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի ընթացքում իրականացրել են ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ, պարտավոր են մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կոմիտեն տեղեկացնում է, որ այն ֆիզիկական անձինք, որոնք ներառված չեն ՊԵԿ պաշտոնական կայքի հարկային մարմնի էջի էլեկտրոնային ծառայություններ բաժնի «Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկություն» ենթաբաժնում տեղադրված ցանկում, կարող են հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու նպատակով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներից բացառապես մեկին (ցանկալի է ըստ բնակության վայրի) ներկայացնել դիմում (օրինակելի Ձև` ՀՎՀՀ )` կցելով անձնագրի կամ նույնականացման քարտի և հանրային ծառայությունների համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենները:

Հարկային մարմնի կողմից, ՀՀ հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերության համաձայն, ՀՎՀՀ շնորհելուց հետո տարեկան եկամուտների հայտարարագրման աշխատանքները կարող եք իրականացնել հետևյալ հղմամբ նշված քայլերի հաջորդականությամբ՝ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=ts&nid=6823: