Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News 

քաղաքական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարը և երկկողմ համագործակցության հարցեր:

Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Քննարկվել են կորոնավիրուսով վարակի տարածմանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները», - ասել են Կրեմլից:

Հաղորդվում է նաև, որ ՀՀ վարչապետը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի կողմից ցուցաբերած աջակցության համար:

Պուտինը և Փաշինյանը նաև անդրադարձել են ԵԱՏՄ ուղղությամբ երկկողմ համագործակցության որոշ հրատապ հարցերի: Բացի այդ, նրանք քննարկել են առաջիկա շփումների ժամանակացույցը: