ՌԴ-ում պահանջել են 2 ամսով արգելել թուրքական լոլիկի ներկրումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

լոլիկ

Ռուսաստանի պտուղ-բանջարեղեն վերամշակողների ազգային միությունը գյուղատնտեսության նախարարությանը նամակ է ուղարկել՝ պահանջելով 2 ամսով արգելել լոլիկի ներկրումը Թուրքիայից, Ադրբեջանից, Չինաստանից և Մարոկկոյից։ 

Նամակում մասնավորապես նշվում է, որ իրենց նպատակն է, ներկրման համար սահմանափակումներ անելով, աջակցել Ռուսաստանում տեղական արտադրողներին։ Գրել է Ermenihaber-ը։

«Ներկրվող ապրանքների և տանը մնալու պատճառով քաղաքացիների կողմից պահանջարկի նվազումը ազդում են լոլիկի մեծածախ գների վրա, որոնք կարող են հետագայում տեղական արտադրողներին  սնանկացման եզրին կանգնեցնել»,-նշված է նամակում։