Ես ձեզ հետ խոսում եմ չափազանց բարդ ժամանակներում. թագուհու ուղերձը՝ բրիտանացիներին. BBC

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

ելիզավետա

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ազգին և Համագործակցության երկրներին ուղղված իր հատուկ ուղերձում ընդգծել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ինքնավստահության և վճռականության կարևորությունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա նշել է իրերի սովորական ընթացքի խախտմամբ կորստի այն ցավը, տառապանքն ու ֆինանսական դժվարությունները, որոնք բրիտանացիների ուսերին են ընկել այս դժվարին պահին:

Թագուհին նաև երախտագիտություն է հայտնել առողջապահության ազգային ծառայության և ոլորտների աշխատակիցներին:

«Ես ձեզ հետ խոսում եմ չափազանց բարդ ժամանակներում։ Խաթարվում է մեր երկրի բնականոն կյանքը: Ինչ-որ մեկի համար սա արդեն վշտի է վերածվել, շատերի համար ֆինանսական դժվարություններ են առաջացել, և կյանքի սովորական իրավիճակում հսկայական փոփոխություններն անդրադարձել են մեր՝ բոլորի վրա»:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսի 47 806 դեպք, որից 4 934-ը՝ մահվան ելքով, կորոնավիրուսից վերականգնվել է 135 մարդ։