ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված զույգը մահացել է վեց րոպե տարբերությամբ. CNN

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

ամն

Ադրիան և Ստյուարտ Բեյքերը ամուսնացած էին ավելի քան 51 տարի: Մարտի 29-ին նրանք երկուսն էլ մահացել են Covid-19-ի հետևանքով առաջացած բարդություններից՝ ընդամենը վեց րոպեի տարբերությամբ: Այդ մասին թվիթերյան միկրոբլոգում հայտնել է մահացածների որդին՝ Բադդի Բեյքերը, հաղորդում է CNN-ը։

Դեպքը տեղի է ունեցել մեկ շաբաթվա ընթացքում:

Մի քանի օր շարունակ նրանք թոքաբորբ են ունեցել, ուստի բժիշկը խորհուրդ է տվել նրանց այցելել հիվանդանոց: Բեյքերն ասել է, որ իրենց հիվանդանոցից նույնպես տուն են ուղարկել և հրահանգել կարանտինի մեջ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց չեն զգա ավելի լավ:

«Իմ հայրը վերջին հինգ օրվա ընթացքում հեռու էր նրանից, ինչը շատ հազվադեպ երևույթ էր նրանց համատեղ կյանքի 51 տարիների ընթացքում»,- ասել է Բեյքերը:

Հետագայում զույգի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Զույգի հարազատները որոշել են անջատել թոքերի արհեստական օդափոխության սարքերը՝ թույլ տալով նրանց մահանալ բնական ճանապարհով։

Բեյքերն ասել է, որ հույս ունի, որ նրանց ընտանիքի պատմությունը օրինակ կլինի  մարդկանց համար, և նրանք շատ զգոն կլինեն իրենց առողջության պահպանման և ցուցումների հարցում: