Տանը մնալու կոչերին զուգահեռ Թուրքիայում բռնության դեպքերի թիվն ավելացել է շուրջ 38․2 %-ով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

թուրքիա

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Թուրքիայում լայն տարածում գտած «մնա տանը» կոչերին զուգահեռ երկրում աճել է ընտանեկան բռնության դեպքերի թիվը։ Այս մասին հաղորդում Ermenihaber-ը:

Թուրքական մամուլի հավաստմամբ՝ 2019թ․ մարտին Ստամբուլում գրանցվել էր ընտանեկան բռնության 1.804 դեպք։ Իսկ 2020թ․ նույն ամսին արձանագրվել է ընտանեկան բռնության 2․493 դեպք։ Այլ կերպ ասած՝ բռնության դեպքերի թիվն ավելացել է շուրջ 38․2 տոկոսով։

2020թ․ մարտին Ստամբուլում ամեն օր միջինում 80-81 բռնության դեպքի մասին հաղորդում է ստացվել։