Կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան ունենք, իսկ մեկուսացվածները 16-ն են․ փոխոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

Վեց ոստիկանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
Մհրյանը հավելել է, որ մեկուսացված են տասնվեց ոստիկաններ։

Փոխոստիկանապետն ասել է, որ ոստիկանության աշխատակիցները պրոֆիլակտիկ չեն թեստավորվում, ստուգվում են միայն նրանք, ովքեր հնարավոր է, ունենան խնդիրներ։