Մարտին Մալաթիայում մեքենաներից կատարված գողությունները բացահայտվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Մարտի 17-21-ը ոստիկանության Մալաթիայի բաժնում մեքենաներից կատարված գողության վերաբերյալ երեք ահազանգ էր ստացվել:

Մարտի 17-ի առավոտյան Անդրանիկի փողոցում գողացել էին մի «Մերսեդեսի», իսկ մարտի 21-ի գիշերը` Րաֆֆու և Շերամի փողոցներում կայանված երկու «ԲՄՎ» մակնիշի մեքենաների կողային հայելիները:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Ձեռք բերված տեղեկությունների և փաստերի համադրությունը հուշում էր, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Նորագավիթի 34-ամյա մի բնակիչ:

Մարտի 23-ին՝ ժամը 21-ի սահմանում, կասկածվողը Վանթյան և Ծերենցի փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր: