Թուրքիայում պոկել են Աթաթուրքի կիսանդրու գլուխը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

Աթաթուրք

Դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձինք վնասել են Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում գտնվող դպրոցի բակում տեղադրված Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին։ Վերջինս Թուրքիայի Հարնապետության հիմնադիրն է ու առաջին նախագահը։ Գրել է Ermenihaber-ը։

Օսման Գազի անունը կրող դպրոցի բակում Աթաթուրքի կիսանդրին տեղադրված է եղել մի պատվանդանի վրա, որին գրված է․ «Աշխարհի լավագույն ուղեցույցը գիտությունն է»։

Դեպքի մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ տեղի բնակիչներից մեկը հեռախոսով լուսանկարել և սոցիալական ցանցերում տարածել է կոտրված կիսանդրու լուսանկարը։ Ինչպես երևում է նկարներից, Աթաթուրքի կիսանդրին «գլխատվել է», գլուխը մի կողմ է նետվել։ Դեպքի առթիվ քննություն է սկսվել։