Առևտրաարդյունաբերական պալատը կաջակցի կորոնավիրուսից տուժած ընկերություններին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

Առևտրաարդյունաբերական պալատ

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հերթական քայլն է ձեռնարկում տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու համար:

Պալատը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, պատրաստակամություն է հայտնում դիտարկել ընկերությունների հայտերը և պահանջներին համապատասխանելու դեպքում հնարավորինս արագ տրամադրել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հավաստագրեր այն ընկերություններին, ովքեր կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված չեն կարողացել կատարել միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները:

Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժորի) հավաստագրերի տրման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ ԱԱՊ-ի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։