Կորոնավիրուսի համաճարակը լուրջ մարտահրավեր է Եվրամիության համար. Մերկել. TAСС

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

մ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ԵՄ-ի համար ամենալուրջ մարտահրավերն է: Այս մասին նա հայտարարել Է լրագրողներին՝ Բեռլինում: Փոխանցում է TАСС-ը:

Գերմանիայի կանցլերը նաև կարծում է, որ դեռ վաղ է խոսել համաճարակի դեմ ձեռնարկված միջոցառումների թուլացման ժամկետների մասին:

«Իմ կարծիքով, ԵՄ-ն իր հիմնադրման պահից ի վեր բախվել է ամենալուրջ փորձությանը», - կարծում Է Մերկելը` նշելով,  որ համաճարակն անդրադարձել է Եվրամիության բոլոր երկրներին։

«Սա սիմետրիկ շոկ է, այնպես որ դա կարելի է բնութագրել տեխնիկական տեսանկյունից, - նշել է կանցլերը, -այս կապակցությամբ ԵՄ բոլոր անդամները պետք է շահագրգռված լինեն, որ Եվրոպան ավելի ուժգնորեն դուրս գա ճգնաժամից»:

«Գերմանիային երկարաժամկետ հեռանկարով միայն լավ կլինի, եթե Եվրոպայում ամեն ինչ կարգին լինի,-շարունակել է կառավարության ղեկավարը, -այդ պատճառով ճգնաժամի հաղթահարման պատասխանը կարող է լինել միայն ուժեղ Եվրոպան», -հավելել է նա:

Տեսանյութեր

Live

Լրահոս