Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ենք գազի գնի նվազեցման հարցը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

․

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հետ, գազի գնի նվազեցման հարցն ենք քննարկել»։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այսօր մենք գազի համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունենք և այն պետք է անպայման լուծենք։

«ՌԴ նախագահին ասել են՝ հաշվի առնելով այս ճգնժամային իրավիճակը, ակնկալում եմ, որ ՌԴ նախագահի հետ կկարողանանք այդ թեման քննարկել և գալ ընդհանուր հայտարարի և ՌԴ նախագահը կմիջամտի այս գործընթացին, որ կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել։ Կառավարության և մեր հանրության կողմից չի ընկալվում, որ այս ճգնաժամային իրավիճակում կարելի է այդպիսի որոշում կայացնել», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում այսօր էլ կրկնել է՝ ճիշտ կլինի, որ Հայաստանը ռուբլով վճարի գազի համար։

Տեսանյութեր

Live

Լրահոս