«Իմ քայլը» հիմնադրամը կհամատեղի իր ռեսուրսները Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

Աննա Հակոբյան

«Իմ քայլը» հիմնադրամը, առաջնորդվելով սոցիալական պատասխանատվության սկզբունքով և ելնելով Հայաստանում COVID-19-ով պայմանավորված Արտակարգ դրության պայմաններում հիվանդության տեսակետից ռիսկային համարվող խմբերին շտապ աջակցելու անհրաժեշտությունից՝ որոշել է համատեղել իր ջանքերն ու ռեսուրսները Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ: Երկու կազմակերպությունների՝ Պարետատան հետ համադրված ջանքերն ուղղված են Արտակարգ դրության պայմաններում խոցելի համարվող խմբերին աջակցություն ցուցաբերելուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Այս շաբաթվա ընթացքում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սահմանած պարենային և պաշտպանական միջոցների փաթեթներ կտրամադրվեն Արագածոտնի մարզի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող և խոցելի անձանց, որոնցից 351-ին՝ Հայկական Կարմիր խաչի կամավորական խմբերի, իսկ 70-ին Սոցիալական ապահովության տարածքային բաժինների աշխատակիցների միջոցով: Շահառուների ցանկը տրամադրել է Արագածոտնի մարզպետարանը:

Համայնքներում տնտեսական ակտիվությունը խրախուսելու նպատակով բոլոր փաթեթները ձեռք են բերվել տեղի տնտեսվարողներից։

Շնորհակալություն ենք հայտնում «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր նվիրատուներին և գործընկերներին համատեղ ջանքերի համար»,- ասված է հայտարարությունում:

Տեսանյութեր

Live

Լրահոս