Հայաստանյան ինքնաթիռները Աֆրիկյան երկրներում զբաղվել են ապօրինի զենքերի վաճառքով. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

թռիչքներ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարող զրկվել լիցենզիայից. նույնն է, որ ասենք՝ նախարարությունը զրկվել է լիցենզիայից։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից։ Շահարկողներն էլ իզուր են շահարկում, որովհետեւ ես կարծում եմ՝ սա կոնկրետ այն պետական մարմինների սաբոտաժի մասին, որ խոսում էի, այ էս սաբոտաժի դեպքերից մեկն է, եթե դուք հիմա նայեք Կապանի իմ ասուլիսը, այնտեղ խոսել եմ Քաղավիացիայի կոմիտեի գործունեության մասին, թե ինչպես որոշ նախկին պաշտոնյաներ՝ որոնց գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել։

Վարչապետը նշեց, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտում կան խնդիրներ։ Երկար տարիներ հայաստանյան ինքնաթիռները Աֆրիկյան երկրներում զբաղվել են ապօրինի գործունեությամբ, զենքերի վաճառքով եւ այլն։

«Եվրոպական կառույցի կողմից եղել են կոմիտեում ստուգումներ։ Եղել են իրական ստուգումներ եւ բացահայտել են իրական պատկերը։ Եվրոպական կառույցը մի փոքր կանոններից շեղվել է, որովհետեւ քննարկումը պետք է տեղի ունենար մայիսին։ Մեր Քաղավիացիայի կոմիտեն բողոքարկել է»,- հայտնեց վարչապետ Փաշինյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս