Պանդեմիան պատերազմ է, պետք է մարտի բռնվել եղածը պահպանելու համար․ Միքայել Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News 

Կորոնավիրուսի համաճարակը պատերազմ է։ Պանդեմիայից հետո որոշ բաներ մնալու են անցյալում, բայց դա չի նշանակում, որ չպետք է մարտի բռնվել, պայքարել եղածը պահպանելու համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Միքայել Մելքումյանը։

Պատգամավորն արձանագրում է, որ աշխարհում ոչ թե ճգնաժամ է, այլ պերմանենտ անկումային վիճակ, որին գումարվել է նավթային պատերազմը։
Նրա խոսքով՝ աշխարհի տնտեսությունը գահավիժում է։ Շուրջ 85 տրիլիոն դոլորի ՀՆԱ ունեցող աշխարհի տնտեսությունում, ըստ նրա, 4 տրիլիոն դոլարի անկում է եղել։

«Այս ամենինց հետևում է, որ մեր հանրապետությունում պետք է ծրագրվեն և կատարվեն քայլեր, որոնք հետկորոնավիրուսային շրջանում կփրկեն տնտեսությունն ու աշխատատեղերը։ Կտեսնենք՝ ինչ կլինի, բայց որ ողջ աշխարհը մեծ հարված է ստանում, սա ակնհայտ է»,- ընդգծել է պատգամավորը։
Ըստ Մելքումյանի՝ համաշխարհային տնտեսությունը ենթադրում է, որ եթե իրենք մինուս չունենան, այլ տնտեսական աճը զրոյին մոտ լինի, դա լավագույն է։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս