Վարչապետի՝ «համաճարակը նաև հնարավորություն է» ասածում ո՛չ պաթոս կա, ո՛չ՝ երևակայական թռիչք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը կարծում է, որ կորոնավիրուսից հետո աշխարհն այլևս առաջվանը չի լինի: 24News-ի հետ զրույցում նա տեսակետ հայտնեց, որ թագավարակի նահանջից հետո աշխարհում ոչ միայն տնտեսական մոտեցումները կփոխվեն, այլև՝ մարդիկ:

Պատգամավորը համոզված է՝ պետք է շատ արագ ադապտացվենք այս ամենին ու պատրաստ լինենք նոր մարտահրավերներին: «Չեմ բացառում՝ որ աշխարհին նոր մոտեցում նաև մենք կարող ենք առաջարկել, և այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ «համաճարկը նաև հնարավորություն է» ասածի մեջ ո՛չ պաթոս կա, ո՛չ՝ երևակայական թռիչք»,- ընդգծեց Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։