26 հազար դրամը բավարար չէ, բայց այն որոշակիորեն կմեղմի մարդկանց վիճակը. Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը լավ է հասկանում այս օրերին տանը մնալուց դժգոհող քաղաքացիներին, բայցև ընդգծում՝ իրավիճակն է այդպես թելադրում: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ տանը մնալն ամենահաճելի իրավիճակը չէ, մանավանդ երբ անորոշություն կա, բայց ամեն բան ժամանակավոր է:

Ինչ վերաբերում է պետության կողմից անչափահաս երեխա ունեցող ու չաշխատող ընտանիքներին 26 հազար դրամ միանվագ օգնություն տրամադրելուն, ապա Խանդանյանը նշեց. «26 հազար դրամը, իհարկե, բավարար չէ, բայց այն որոշակիորեն կմեղմի մարդկանց վիճակը»:

Մանրամասները՝ տեսանյութում։