Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները․ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

Թաթոյան

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Ուղերձում Թաթոյանը նշել է․

«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեզ մաղթում եմ առողջություն, հաջողություններ և ժպտալու բազում առիթներ։ «Դարձիր օրինակ» իրազեկման մեկամսյա արշավով մենք ցույց տվեցինք կանանց պատմություններ, որոնք հաջողել են բիզնեսում, կառավարման գործում, զինված ուժերում և այլն:

Այդ պատմություններից յուրաքանչյուրը կարծրատիպ կոտրելու, դժվարություններ ու վախեր հաղթահարելու օրինակ է: Այդ պատմությունները նաև օրինակ են, թե ինչպես են կանայք հաջողությամբ համատեղում ընտանիքն ու աշխատանքը։ Պետք է շարունակել հաջողություններով ոգեշնչել բոլորիս։

Իմ աշխատանքում առաքելություն եմ համարում նպաստել կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, որոշումների հարցում մասնակցությանը և վախերի ու կարծրատիպերի հաղթահարմանը:

Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները»,- գրել է Արման Թաթոյանը: