1 օրում՝ 833 մահ. Ֆրանսիայի ծերանոցներում մահերի թիվը հասել է 2417-ի. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

ֆրանսիա

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը, Ֆրանսիայում կորոնավիրուսից 833 մարդ է մահացել վերջին 24 ժամում: 

«Մարտի մեկից հիվանդանոցներում մահացել է 6496 մարդ, վերջին մեկ օրում՝ 605 մարդ: Ծերանոցներում համաճարակի բռնկումից ի վեր մահացել է 2417 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 8911 է»,- ասել է ֆրանսիացի նախարարը:

Կառավարությունը որոշել է զանգվածային բժշկական ստուգումներ իրականացնել ծերանոցների բնակիչների շրջանում, ինչը թույլ կտա առանձնացնել վիրուսակիրներին և մեկուսացնել:  

Այս պահին Ֆրանսիայի վերակենդանացման բաժանմունքներում 7072 մարդ կա: Երկրում վարակակիրների թիվը մոտենում է 100 հազարին: