Արարատի մարզում բախվել են Honda-ն, Opel-ն ու Mercedes-ը․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

հասարակական

Երեկ՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Նորաշեն գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արսեն Մ-ի վարած Honda Elison մակնիշի 35 QG 174 համարանիշի, Վերին Արտաշատ գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Գագիկ Ա-ի վարած Opel մակնիշի 35 PD 609 համարանիշի և 39-ամյա Արամ Կ-ի վարած Mercedes մակնիշի 34 DN 679 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով էլ Mercedes-ը բախվել է ճանապարհին կայանված Նորաշեն գյուղի բնակիչ՝ 38-ամյա Անդրանիկ Ի-ի վարած Mercedes մակնիշի 35 XN 300 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Արամ Կ-ն և նրա ուղևոր՝ Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 25-ամյա Լ. Փ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։