Համաշխարհային առաջնորդներն աջակցություն են հայտնում Բորիս Ջոնսոնին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

Բորիս Ջոնսոն

 

Համաշխարհային առաջնորդներն իրենց աջակցությունն ու բարեմաղթանքներն են հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ կորոնավիրուսի հետևանքով ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխվելու կապակցությամբ։

«Մենք վշտացած ենք այն փաստով, որ նրան ինտենսիվ թերապիայի բաժանմունք են տեղափոխել։ Բոլոր ամերիկացիներն աղոթում են նրա համար»,- հայտնել էր ԱՄՆ նախագահը։

Թրամփն ասել է, որ ԱՄՆ դեղագործական ընկերություններին դիմել է խնդրանքով՝ որպեսզի  օգնեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կորոնավիրուսից բուժման հարցում։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն առողջություն է մաղթել Ջոնսոնին և հույս հայտնել, որ նրան շուտոբ կտեսնեն Դաունինգ սթրիթում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր լիիրավ աջակցությունն եմ հայտնում Բորիս Ջոնսոնին, նրա ընտանիքին և բրիտանացի ժողովրդին այս դժվար պահին։

«Մաղթում եմ, որպեսզի նա արագ հաղթահարի այս փորձությունը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մակրոնը:

«Իմ մտքերը Բորիս Ջոնսոնի և բրիտանացի ժողովրդի հետ են։ Մաղթում եմ Ձեզ շուտափույթ ապաքինում: Դուք ունեք իտալական կառավարության և իմ աջակցությունը»,- գրել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն գրել է, որ ինքն ու Իսրայելի ժողովուրդն աղոթում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի լիարժեք ապաքինման համար։

«Իմ սիրելի ընկեր Բորիս Ջոնսոն, իմ մտքերն ու աղոթքները Ձեր և Ձեր ընտանիքի հետ են այս դժվարին պահին, երբ պայքարում եք արագ վերականգնման համար: Ճապոնիայի ժողովուրդն այս դժվարին պահին աջակցում է Մեծ Բրիտանիայի ժողովրդին»,- գրել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։