«Թռչեի մտքով տուն». COVID-19-ի դեմ պայքարող բուժքույրերը մայրերի կարոտի մասին են երգում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը` մաղթելով առողջություն և բազում հաջողություններ:
Վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանի և բուժքույր Էլմիրա Առաքելյանի երգի վերածված կարոտը նվիրվում է բոլոր մայրերին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր հիմա տանից հեռու պայքարում են հանուն մարդկանց ապրելու իրավունքի, նվիրվում է նաև բոլոր ինքնամեկուսացածներին և մեկուսացածներին, ովքեր օրերն են հաշվում հարազատ օջախ վերադառնալու համար:

Մնացեք տանը, դիմացեք...»,-գրված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում և կից տեսանյութ հրապարակվել:
#մնատանը