Հունաստանում կորոնավիրուսից 75-ամյա հայ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News       

կորոնավիրուս

Հունաստանում կորոնավիրուսից 75-ամյա  հայ է մահացել: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը հայտնել է Հունաստանի հայոց թեմի փոխառաջնորդ Հովհաննես Վարդապետ Սաղդջյանը:

«Հունաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1735–ի, մահացածների թիվը՝ 73–ի։ Դժբախտաբար պետք է տեղեկացնենք, որ մահացածների մեջ կա 1 հայ»,-ասել է նա։