Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վեց դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News       

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք հասցնելու՝ 7-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 6, խարդախության՝ 4, գույքի դիտավորությամբ վնասման և ապօրինի ծառահատման՝ 3-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, բռնաբարության, զենք-զինամթերքի առգրավման, մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման, որսագողության, պետական սահմանն ապօրինի հատելու, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն ունենալու, ծեծի, սպանության սպառնալիքի, ազատությունից ապօրինի զրկելու և ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, ապօրինի ծառահատման և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: