Մոսկվայում թոքաբորբից մահացել է հայ ֆիզիկոսը, ավելի վաղ COVID-19-ից մահացել էր նրա կինը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

կովիդ
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը։

Ավելի վաղ՝ մարտի 26-ին, մահացել էր գիտնականի կինը՝ բժիշկ-գինեկոլոգ Արփիկ Ասատրյանը։

Ամուսիները հոսպիտալացվել էին մարտի կեսերին։ Նրանք կորոնավիրուսով վարակվածների հետ չէին շփվել, արտերկիր չէին մեկնել։ Սակայն կնոջ թեստավորման արդյունքում հիվանդությունը հաստատվել էր, ավելի ուշ նա մահացել էր։

Հետո ամուսնու մոտ սկսել է զարգանալ երկկողմանի թոքաբորբ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Միշիկ Ղազարյանը 1980 թվականին ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ սպեկտրի երեւացող մասում առավել վառ իմպուլսա-պերիոդիկ լազերի ստեղծման համար։ Աշխատել է Լեբեդեւի անվան ֆիզիկայի ինստիտուտում։