Քաղաքացիները բախվեցին իրենց պարտավորությունների չկատարման պրոբլեմների հետ․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆոյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է արտակարգ դրության ընթացքում վարկային և այլ պատրավորությունների չկատարմանը, և մտահոգություն հայտնել, որ արտակարգ դրությունը կարող է անհաղթահարելի լինել և նման դեպքում մեր պարտավորությունների չկատարումը կարող է ոչ ընկալելի լինել մյուս կողմի համար:

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արդեն մի քանի օր է՝ պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսում ենք այն բոլոր պարտավորությունները, որոնք այս օրերին չեն կատարվել և խնդիրներ են առաջացնում, դրանք պետք է համարվեն անհաղթահարելի ուժի հիմքով չկատարված և հավելյալ պարտավորություն չառաջացնեն»,-ասել է Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: