Դիլիջանի Գետափնյա փողոցի շենքերից մեկի բնակիչը ավտոտնակում թմրամիջոց է պահել և օգտագործել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Դիլիջանի Գետափնյա փողոցի շենքերից մեկի մի բնակիչ թմրամիջոց է պահում և օգտագործում։

Ապրիլի 6-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի ոստիկաններն ու Դիլիջանի քննիչները խուզարկություն կատարեցին կասկածվողի բնակարանում և կից օժանդակ շինություններում։

Ավտոտնակում հայտնաբերվեց փաթեթավորված դեղնականաչավուն կանփանման զանգված։

Նշանակվել է փորձաքննություն։