Վահագն Վերմիշյանին կաշառք տալու համար մեղադրվողը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

հասարակական

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Գագիկ Խաչիկյանը։

Պողոսյանի պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, մեղադրանքը որակեք՝ անհիմն։

Նշենք, որ Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը:

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 6-ին, Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է։