Թվով 16 դպրոցների անապահով ընտանիքների երեխաներին տրամադրվել են համակարգիչներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

մարզպետարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 38-ը տրամադրվել է Արարատի մարզպետարանին։ Այդ մասին հայտնել է Արարատի մարզպետարանը:

«Նվիրաբերված սարքերը փոխանցվել են թվով 16 դպրոցների 3 և ավելի երեխաներ ունեցող սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է մաս կազմել այս կարևոր գործընթացի»,- ասված է գրառման մեջ:

Ձեզանից յուրաքանչյուրը կարող է մաս կազմել այս կարևոր գործընթացի։ Անհատներն ու կազմակերպությունները համակարգիչներն ու այլ սարքավորումները կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960):